Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Անուշ ՍԱՐԳՍՅԱՆ. «Տեսնես՝ ո՞ր նախարարն էր բարեկամը»

Անուշ ՍԱՐԳՍՅԱՆ. «Տեսնես՝ ո՞ր նախարարն էր բարեկամը»
28.07.2013 | 17:21

Երեկ չէ առաջին օրը «100»-ի մեծապատիվ տոնը որոշեցի նշել ավտոբուս նստելով: Ուղևորները գոհ էին ու արժանապատիվ, վարորդը` մեծահոգաբար հանդուրժող: Անցնում ենք Շրջանայինի կանգառից. մի կին` գեղեցկադեմ ու հասուն, խնդրում է ոստիկանության շենքի խաչմերուկում կանգնել: Վարորդն ասում է` այդտեղ չեմ կարող, ոստիկանության նախարարությունն է է: Հետո քթի տակ սրամտում է` թե՞ նախարարությունում բարեկամ ունեք: Կինն իրեն չի կորցնում, ոնց էլ իմացաք` ասում է ու Արքիմեդի աշխուժությամբ նայում ինձ` իր դիմաց կանգնածիս: Ես ժպտում եմ, վարորդը` ավելացնում` նախարա՞րը... Հենց ինքը, ի՞նչ կա որ` ծագող արևի պես լուսավորվում է կինը: Գերմարդու հսկա սրտով վարորդն ասում է` այ, չհասած նախարարություն, կարող եմ կանգնել, այստեղ լա՞վ է: Լա՜վ է` նախարարի բարեկամի հպարտությամբ վրա է բերում կինն ու վայրկյաններ անց իջնում: Դիմացս նստած մի այլ կին կողքի նստածին հարց է տալիս. «Նախարարը բարեկա՞մն էր... Տեսնես` ո՞ր նախարարն էր բարեկամը»: Երկուսով` հավանաբար մարդ ու կին, ուսները կուչ են բերում ու միամիտ, աշխարհից ու հումորից անտեղյակ` խո՜ր շունչ քաշում: Միամտության այս հանդեսից սիրտս լցված` քիչ հետո ես էլ եմ իջնում: Թե ինչքա՜ն եմ սիրում իրենց բոլորին, ափսոս այդ մասին իրենք չիմացան:

Դիտվել է՝ 4948

Մեկնաբանություններ